Բիզնես ավիացիան Աֆրիկայում զարգանում է, թեև դանդաղ, բայց կայուն տեմպերով: Մայրցամաքի ամենահաջողակ երկրներում և կղզիներում կան շատ հարուստ մարդիկ կամ կազմակերպություններ, որոնց համար մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը դարձել է սովորական երևույթ:
Հեղինակավոր AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է իր ծառայությունները ցանկացած աֆրիկյան երկրում: Մենք ունենք հաճախորդներ Սեյշելյան կղզիներից, Մավրիկիոսից, Բոտսվանայից, Գաբոնից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նամիբիայից, Ալժիրից, Թունիսից, Մարոկկոյից, Հասարակածային Գվինեայից, Անգոլայից և այլ պետություններից: Մենք պատրաստ ենք մի քանի ժամվա ընթացքում մայրցամաքի ցանկացած քաղաքում կամ կղզիներում, որոնցում օդանավակայան կա, տրամադրել մասնավոր ինքնաթիռ:
Աֆրիկայում ջեթ պատվիրելու համար կարող եք պարզապես հայտ թողնել մեր կայքում: Անհրաժեշտ է նշել՝
– մեկնման և ժամանման վայրերը,
– ուղևորների թիվը,даты перелета туда и обратно,
– թռիչքի ժամանակը,
– ուղեբեռի մոտավոր քաշը:
Մենեջերը արագ կպատասխանի և կառաջարկի ինքնաթիռի տարբեր տարբերակներ, որոնցից կընտրեք Ձեզ անհրաժեշտը: Ձեզ կներկայացվեն թռիչքների գները, ինքնաթիռի մոդելներն ու «տարիքը», նրանց տարողունակությունը, ուղևորության տևողությունը, ջեթերի նկարագրություններն, լուսանկարները և այլն:
Դրանից հետո կմնա միայն պայմանագրի կնքումն ու վճարի կատարումը: Այս ամենը արվում է հեռակա կարգով ինտերնետի միջոցով և տևում է հաշված րոպեներ: Այնուհետև Դուք կարող եք հանգիստ պատրաստվել ճանապարհորդությանը, իսկ դրա կազմակերպման հարցերով կզբաղվեն AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մասնագետները:
Անվտանգության ամենաբարձր մակարդակ
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Աֆրիկայում, ինչպես և ամբողջ աշխարհում, երբեմն լինում են ավիացիոն պատահարներ: Այդ իսկ պատճառով բիզնես-թռիչքների անվտագությանը առաջնահերթ կարևորություն է տրվում: Ցանկացած օդանավ թռիչքից առաջ մանրակրկիտ տեխնիկական ստուգում է անցնում և դրանով թույլատրվում է թռիչք իրականացնել միայն այն դեպքում, եթե այն գտնվում է կատարյալ վիճակում: Բարեբախտաբար, համարյա միշտ էլ այդպես է լինում, քանի որ օդանավի սեփականատերերը դրանք գնել են իրենց համար և միջոցներ չեն խնայում սպասարկման վրա:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է միայն հուսալի ինքնաթիռներ աշխարհի առաջատար արտադրողների կողմից: Ձեր տրամադրության տակ են Bombardier, Embraer, Sukhoi Superjet, Pilatus, Fokker, Saab, Cessna, Dassault Aviation, Gulfstream, Beechcraft և այլնի տարբեր մոդելները: Եթե դժվարանում եք ընտրության հարցում, մեր մենեջերը կօգնի գտնել համապատասխան տարբերակը:
Ինչ վերաբերում է անձնակազմին, ապա ընտրվում են միայն այն օդաչուներն, ովքեր 10 տարի շարունակ հաջողությամբ աշխատել են քաղաքացիական ավիացիայում, ունեն հիանալի երաշխավորագրեր և երկաթյա առողջություն: Մասնավոր ինքնաթիռների բորտուղեկցորդները, որպես կանոն, անցնում են լրացուցիչ դասընթացներ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, եթե թռիչքի ընթացքում այն պահանջվի, ինչը, սակայն, հազվադեպ է լինում:
AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը երաշխավորում է թռիչքի ամբողջական գաղտնիությունը, ցանկացած գործարքի իրավաբանական ուղեկցումը, յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ անհատական մոտեցումը: Ցանկության դեպքում կարող ենք առաջարկել նաև պահակախումբ կամ պարզապես բիզնես-ուղեկցում:
Համագործակցությունը AVIAV TM (Cofrance SARL ) ընկերության հետ հարմար է, աշխարհի որ երկրում էլ գտնվեք: Կապ հաստատեք մեզ հետ և մենք կօգնենք Աֆրիկայում ջեթ պատվիրել ամենաշահավետ պայմաններով: