Услуги грузовой авиации в Африке

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է բեռների ավիափոխադրման ծառայություններ Աֆրիկայում: Մեր ինքնաթիռները թռչում են մայրցամաքի բոլոր երկրներում, հետևաբար, եթե Ձեզ անհրաժեշտ է տեղափոխել ինչ-որ իրեր որեւէ պետություն ներսում կամ դրա սահմաններից դուրս, ապա մենք անպայման կգտնենք Ձեզ համար անհրաժեշտ օդանավը:

Օդային ճանապարհով բեռնափոխադրում պատվիրելու համար բավական է թողնել հայտը մեր կայքում կամ կապ հաստատել մենեջերի հետ և մանրամասնել, թե ինչ եք ցանկանում: Փոխադրման արժեքը հաշվարկելու համար անհրաժեշտ է նշել հետևյալ տվյալները՝

– թռիչքի մեկնարկի և ավարտի վայրերը,

Услуги грузовой авиации в Африке

– ուղարկման ամսաթիվը,

– բեռի տեսակը,

– մոտավոր քաշն ու ծավալը:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության աշխատակիցը կարող է անմիջապես Ձեզ հայտնել թռիչքի մոտավոր արժեքը, իսկ ճշգրիտ գինը հնարավոր կլինի հաշվարկել բոլոր մանրամասների ճշգրտումից հետո:  Պայմանագիրը կնքվում է հեռակա կարգով, իսկ վճարումը կատարվում է անկանխիկ տարբերակով:  Նշված օրը, նշված վայրից կվերցվի բեռը, կփաթեթավորվի, կհասցվի օդանավակայան, իսկ այնուհետև կփոխադրվի պատվիրատուին անհրաժեշտ վայրը: Անհրաժեշտության դեպքում, Ձեր նշված քաղաքում կտրամադրենք նաև ապրանքների պահման համար պահեստ:

Մենք տեղափոխում ենք ցանկացած տեսակի բեռներ

Օդային ճանապարհով բեռնափոխադրման ծառայություններից օգտվում են տարբեր նպատակներով: Կազմակերպությունները պատվիրում են նման ծառայություններ ապրանքների կամ սարքավորումների տեղափոխման համար: Օդային ճանապարհով բեռնափոխադրումները հատկապես կարևոր են շուտ փչացող մթերքների կամ ծաղիկների դեպքում: Հաճախ անհրաժեշտ է լինում շտապ ուղարկել մասեր՝ մեքենաների կամ տարբեր սարքավորումների վերանորոգման համար:

Անձնական նպատակներով բեռնափոխադրումները նույնպես շատ պահանջված են: Շտապ այլ քաղաք կամ երկիր կահույքի, երաժշտական գործիքների, արվեստի առարկաների, կարևոր փաստաթղթերի և այլնի տեղափոխման հարցում օգնության են հասնում օդանավերը: Հաճախ անհրաժեշտ է լինում փոխադրել ընտանի, իսկ երբեմն էլ  վայրի կենդանիներ: Մենք կօգնենք տեղափոխել ոչ միայն շներ և կատուներ, այլև խոշոր անասուններ, թռչուններ, ջրային արարածներ և այլն: Անհրաժեշտության դեպքում, կարող եք օգտվել անասնաբույժի, մարզչի կամ պարզապես ուղեկցող անձի ծառայություններից:

Ուղեկցող դոկումենտացիա

Услуги грузовой авиации в Африке

Ինչ-որ իրերի կամ կենդանիների տեղափոխման ժամանակ համարյա միշտ պահանջվում են տեղեկանքներ, թույլտվություններ և այլ փաստաթղթեր: Աֆրիկայում բեռնային ավիափոխադրումները նույնպես զերծ չեն մնում նման պահանջներից: AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը կօգնի Ձեզ հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի օդանավակայանում խնդիրներ չունենաք: Մեր փորձառու փաստաբանները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն ցանկացած հարցի շուրջ, օրինակ, եթե խոսքը վերաբերում է որոշ արժեքավոր ապրանքների, հնաոճ իրերի և արվեստի առարկաների արտահանմանը: Վիճահարույց իրավիճակներում կօգնենք հաճախորդին պաշտպանել իր շահերը:

Մենք կազմակերպում ենք թռիչքներ առաջատար արտադրողների ժամանակակից ինքնաթիռների միջոցով: Օդանավի մոդելի ընտրությունը կախված է բեռների քաշից և չափերից: Ամեն դեպքում, ավիափոխադրումը լիովին անվտանգ է և Ձեր իրերը տեղափոխվում են ապահով պայմաններում: Սակայն, եթե ցանկանում եք, կարող եք նաև ապահովագրել բեռները և այս հարցում էլ Ձեզ կօգնի AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը: Մենք խորհուրդ կտանք հուսալի ընկերություն, կհետևենք, որպեսզի պայմանագիրը լինի ճիշտ կազմված և ներառի ամենահավանական ռիսկերը: Բոլոր մանրամասները՝ կապված փոխադրման ապահովագրության հետ, կարող եք պարզել դիմելով մեր մենեջերին:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը գործում է բոլոր աֆրիկյան երկրներում, քաղաքներում, որտեղ օդանավակայաններ կան: Ի դեպ, դժվար հասանելի վայրերի համար կարող ենք առաջարկել ուղղաթիռներ, որոնք նույնպես հաճախ են օգտագործվում ապրանքների տեղափոխման համար: Մեզ հետ համագործակցությունը հարմար է և հաճելի: